Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում նոր տեխնոլոգիաների կիրարկման, էներգետիկ համակարգում փոխգործակցության եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը: