Երեւանի տարածքում ներկայումս 1.678.000 ծառ է «բնակվում»:  Այս մասին ի պատասխան NEWS.am-ի հարցման, հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

Համաձայն աղբյուրի` ընդհանուր օգտագործման տարածքներում ներկայումս 326.000  ծառ կա,  սահմանափակ օգտագործման տարածքներում`  798.000 ծառ: Միաժամանակ հատուկ օգտագործման տարածքներում տնկվել է  554.000 ծառ:

Այս տարի նախատեսվում է կանչապատման ծավալներն ավելացնել «Փարոս» անտառապուրակի տարածքում: Նախատեսվում է ոռոգման համակարգ անցկացնել «Եռաբլուրի» տարածքում: Բացի այդ, աշնանն այդ տարածքներում զանգվածային ծառատունկ է  նախատեսվում:

Այսպիսով, Երեւանի յուրաքանչյուր բնակչի մեկից մի փոքր ավելի ծառ է բաժին ընկնում: