Հայաստանի մշակույթի նախարարության եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ՝ մայիսի 10-ին հանդիսավոր կերպով նշվել է ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայ թատրոնի մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85 ամյակը, եւ բեմական գործունեության 65-ամյակը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոբելյանական երեկոն ուղեկցվել է դերասանուհու կենսագրական եւ ստեղծագործական կյանքի մասին պատմող դրվագներով: Միջոցառման ընթացքում բեմից ողջունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական եւ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնները: