Հայաստանի մշակույթի նախարարությունը 2013 թ. նոյեմբերի 20-22-ը Երեւանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահար-ցերին նվիրված «Հայկական հանգույց» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն հետեւյալ թեմաները՝

* Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշա¬կույ¬թի համակարգում,

* Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գոր¬գերի մասնավոր հավաքածուների մասին,

* Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրա¬ռա¬կան ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին,

* Ավանդական եւ ժամանակակից գորգը,

* Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին,

* Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման եւ ուսումնասիրման հիմնախնդիրները:

Գիտաժողովին կարող են մասնակցել ոլորտի բոլոր շահագրգիռ անձինք եւ կազմակերպությւնները: