Մայիսի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա՝  ընդդեմ գազի գնի կտրուկ բարձրացման:

Ակցիայի նախաձեռնողների հաղորդագրության մեջ նշվում է.

Մայիսի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, հավաքվում ենք ՀՀ Կառավարության գլխավոր շենքի մոտ, մեր պահանջը ներկայացնելու համար: Այսօր «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, որպեսզի գազի գինը բարձրացնի 64 տոկոսով: Սա նշանակում է, որ դրական պատասխանի դեպքում Հայաստանում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննունդ և այլն:

Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Հայ մարդ արթնացի՜ր ու դուրս արի փողոց»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 14-ին «Հայռուսգազարդ» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, առաջարկելով գազի մեկ խմ գինը 132 դրամից հասցնել 221 դրամի: