Թեեւ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել գիտելիքների իրական գինը հասկանալու առումով, Հայաստանում կրթության զարգացմանը դեռ խոչընդոտում է մենթալիտետի խնդիրը: Այդ մասին մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հենց մենթալիտետի հետ կապված հարցերը ստիպում են ծնողներին պայմանավորվել դպրոցի տնօրենի հետ, որ երեխան դասերի չգնա, ուսանողը պատրաստ է վճարել ոչ թե կրթություն ստանալու, այլ քննության գնահատական ստանալու համար»,- ասել է նախարարը` հավելելով, որ շարունակում են տեղ գտնել կոռուպցիոն դրսեւորումները:
Աշոտյանի խոսքով, հայ հասարակությունը պետք է հետայսու եւս տրանսֆորմացվի եւ փոխվի: «Եթե իրականում մենթալիտետի մեջ վերջնական տրանսֆորմացիա լիներ, բազմաթիվ բացասական դրսեւորումներ գոյություն չէին ունենա»,- կարծում է նախարարը:
Նախարարը նշել է, որ կրթության ճանապարհին երկրորդ խոչընդոտը, իհարկե, ֆինանսներն էն: «Կրթության համար միշտ էլ անհրաժեշտ են լրացուցիչ գումարային միջոցներ, եւ այդ խնդիրը կա բոլոր երկրներում»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Երրորդ խոչընդոտը, ըստ Աշոտյանի, կրթական համակարգի եւ տնտության ոչ լիարժեք կապն է, որի պատճառը ոչ այնքան բուհերն են, որքան տնտեսավրող օբյեկտները:
Աշոտյանը նաեւ նշել է, թե կրթության մշտապես փոխվող եւ զարգացող համակարգ է, եւ խոստացել է շարունակել բարեփոխումները:




























