Կանադական «Toronto Star» պարբերականն անդրադարձել է Կուբայում ձերբակալված կանադահայ գործարարներին: Նրանցից 53-ամյա Սարգիս Յակուբյանը  թերթին տված հարցազրույցում խոսել է Ռաուլ Կաստրոյի կառավարության հակակոռուպցիոն լայնամասշտաբ արշավի մասին, որի արդյունքում մի քանի օտարերկրյա գործարարներ հայտնվել են բանտում:

2011թ-ին ձերբակալված եւ գրեթե երկու տարի բանտում առանց մեղադրանք ներկայացնելու պահվող Յակուբյանը, որը ղեկավարել է տրանսպորտային եւ առեւտրային կազմակերպություններ, անցած շաբաթ վերջապես ստացել է մեղադրական եզրակցությունը: Նրան մեղադրում են կաշառակերության, հարկերի վճարումից խուսափելու եւ տնետսությանը վնաս պատճառող գործողությունների մեջ:

Յակուբյանը, ով ասում է, որ իրեն  սպառնում է  12 տարվա ազատազրկում, եթե իրեն դատարանում մեղավոր ճանաչի: Մեղադրանքը ներկայացվել է պետության դեմ կատարված հանցագործությունների հարցերով Հավանայի հատուկ դատարանի կողմից, եւ դատաքննությունը կարող է գաղտնի անցկացվել: «Նրանք իմացել եմ, որ դա ամենուր տարածված համաճարակ է, եւ ես դարձել եմ քավության նոխազ: Նրանք ցանկանում են օրինակ ցույց տալ մյուս գարծարարներին»,-ասել է Յակուբյանը:

Տորոնտոյից մյուս գործարարը 73-ամյա Սայ Թոքմաջյանն է, որը ղեկավարում է տրանսֆերտային «Tokmakjian Group» ընկերությունը: Նա նույնպես Կուբայի իշխանությունների կողմից ձերբակալվել էր  2011 թ-ին եւ դեռ կոնկրետ մեղադրանք չի ներկայացվել: 

Կուբայի իշխանությունները եւ Օտտավայում այդ երկրի դեսպանությունը հրաժարվել են այդ պատմության մասին մեկնաբանություն անել: Գործը բարդացնում է նաեւ այն, որ կարող են սպառնալիքի տակ հայտնվել հարկատուների միլիոնավոր կանդական դոլարները, որոնք ֆինասավորվում են կանդական առեւտրային կորպորացիաների կողմից, որոնք պայմանագրեր են  ստորագրում Կուբայի կառավարության եւ ընտրված կանադական ընկերությունների միջեւ:

Յակուբյանը հետաքննությանն ասել է, որ այլընտրանք չի ունեցել, քան բյուրոկրատներին եւ պաշտոնյաներին գումարներ փոխանցելը` պայմանագրերի ապահովման համար: «Եթե ես չվճարեի, նրանք մեզ համար պարզապես խնդիրներ կստեղծեն»,-ասել է նա:

Դատախազները պնդում են, որ Յակուբյանը կամ նրա աշխատակիցները կաշառել են հարգանք վայելող առնվազն տասնյակ պաշտոնյաների` պայմանագրի համար 300  դոլար թեյավճարից մինչեւ 50 հազ. դոլար` գործարքի համար: Յակուբյանը վիճարկում է իրեն ներկայացված մեղադրանքի շատ հարցեր: