Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում փլուզվել է Ա. Աղասանյանին պատկանող տունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճամբարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ երկարատեւ անձրեւների հետեւանքով մասնակի փլուզվել է Ա. Աղասանյանին պատկանող մեկ հարկանի հողաշեն տունը (4.9 x 5.8 մ):

Դեպքի մասին տեղյակ են պահվել Գեղարքունիքի մարզպետն ու Աղբերքի գյուղապետը: