Ադրբեջանում փախստականների եւ հաշմանդամների համար նախատեսված բնակարանները տրվել են բոլորովին այլ մարդկանց: Չի բացառվում, որ պաշտոնյաները պարզապես խաբում են երկրի նախագահին, զեկուցելով փախստականների եւ հաշմանդամների խնդիրների լուծման մասին, միաժամանակ գրպանելով նրանց համար նախատեսված բնակարանների վաճառքից ստացված գումարները:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, խոսքը Ջալիլաբադի շրջանում կառուցված շենքերի մասին է: Հաշմանդամների համար նախատեսված բոլոր բնակարանները տրվել են շրջանի գործադիր իշխանության պաշտոնյաների հարազատներին ու բարեկամներին: Այդ բնակարանները կառուցվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ այդ մարդիկ բնակարանները ձեռք են բերել 10 հազար մանաթով: Բացի այդ, շրջանի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ասել իր անունը, բնակարաններում տեղադրված հաշմանդամների կահույքն ավելի ուշ հավաքել են: «Այդ ողջ կահույքը տեղադրվել էր Ալիեւի այցելության ժամանակ ցուցադրության համար: Իսկ երբ նա գնաց, մեզ ասացին, որ կահույքը պետք է վերադարձնեն արտադրամասին, որտեղից բերել են»,-ասել է նա:




























