Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Սոճիներ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրշեջ-փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում գտնվող անտառից ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 34 ՍP 270 համարանիշի ավտոմեքենան:




























