Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 17.52-ին տեղեկություն է ստացվել, որ վնասվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տանիքը, եւ անձրեւաջրերը լցվում են դասասենյակներ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ իրավիճակին տեղում ծանոթանալու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դպրոցի տանիքը գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Կրթության եւ գիտության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության ՃԿԿ պատասխանատուները, փոխմարզպետը եւ Մեծամորի քաղաքապետը: