Մայիսի 17-ին, ժամ 09.55-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Աղբերք գյուղում փլուզվել է Ալվինա Աղասարյանին պատկանող տունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ երկարատեւ անձրեւների հետեւանքով մասնակի փլուզվել է Ա. Աղասարյանին պատկանող մեկհարկանի հողաշեն տան հյուրասենյակի պատը` 4,9x5,8 մ մակերեսով:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:




























