Մայիսի 17-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակա ձորն ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-52» մակնիշի առանց համարանիշի (վարորդ` Վալեր Գրիգորյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորը, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից: