Մայիսի 17-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հոկտեմբերյան ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 10 ՏՕ 972 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդ Ասատուր Նազարյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր: