Մայիսի 17-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 57-ամյա Արշալույս Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. մարտի 11-ից Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով):

Խափանման միջոցը` կալանք: