Մայիսի 17-ին, ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխվել 27-ամյա Արշավիր Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հունվարի 1-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Խափանման միջոցը` կալանք: