Մայիսի 17-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Գոգոլի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 27-ամյա Սամվել Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նաը փետրվարի 23-ից ՌԴ Սամարայի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Երեւան քաղաքի դատախազություն: