Աֆղանստանի խորհրդարանի իսլամիստ անդամները տապալել են բռնություններից կանանց պաշտպանելու մասին օրենքի քննարկումները:  Քննարկումներն ընդհատվել են դրանք սկսելուց 15 րոպե անց,  այն բանից հետո, երբ վրդովված ավանդապահները  պահանջել են  չեղյալ համարել  կանանց պաշտպանության մասին օրենքը, որը չորս տարի առաջ,  առանց խորհրդարանի համաձայնության,  հավանության էր արժանացրել նախագահ Համիդ Քարզայը, հաղորդում է  BBC-ին:

Օրենքը մասնավորապես արգելում է աղջիկներին կնության տալ մինչեւ չափահաս դառնալը, ինչպես նաեւ ստիպողական ամուսնությունը:

Օրենքի ընդդիմախոսների կարծիքով` նախագահ Քարզայը խախտել է շարիաթի օրենքները: