Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները բոյկոտել են Էրդողանի ելույթը։
Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպումից հետո կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ 2 ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին։
Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ մամուլի ասուլիսը ուղիղ եթեր հեռարձակող ամերիկյան հեռուստաընկերություններն Օբամայի ելույթից հետո անջատել են եթերը եւ երբ Էրդողանը վերջացրել է խոսքը, նորից միացրել են այն։
Ամերիկյան հեռուստաընկերությունները նույնիսկ չեն ցուցադրել թուրք լրագրողների հարցերը։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։




























