Մալիում տուարեգների անջատողական «Ազավադի ազատագրման ազգային շարժում» խմբավորման ներկայացուցիչները պնդում են, որ սպանել են իսլամական ծայրահեղական «Արեւմտյան Աֆրիկայի միասնության եւ ջիհադի շարժման» 19 գրոհայինների:
Տուարեգների շարժման կայքում գրված է, որ մարտիկները Անեֆիս քաղաքից ոչ հեռու նկատել են ջիհադիստների սեւ դրոշներով ավտոշարասյուն: Սկսված փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 22 մարդ, որոնցից 19-ը՝ իսլամիստներ:
Վերջին երկու ամսում Մալիի հյուսիսում իսլամիստների եւ տուարեգ- անջատողականների միջեւ բախումների մի ամբողջ շարք է գրանցվել, գրում է BBC –ի ռուսական ծառայությունը:




























