ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին մեկշաբաթյա գործուղման կմեկնի Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա: Շրջագայության ընթացքում նախատեսվում է քննարկել Սիրիայի իրավիճակն ու պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը, հայտնում է Global Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտին:
Մերձարեւելյան շրջագայությունը Քերրին կսկսի Օմանից: Մայիսի 22-ին պետքարտուղարը կայցելի հորդանանյան մայրաքաղաք Աման, որտեղ կբանակցի առանցքային միջազգային գործընկերների հետ: Կքննարկվեն Սիրիայի հակամարտող կողմերին համախմբելու հնարավորությունը եւ երկրում ճգնաժամի կարգավորման ուղիները:
Երուսաղեմ եւ Ռամալահ այցի ընթացքում Քերրին կհանդիպի Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարության հետ՝ քննարկելու հակամարտող կողմերի միջեւ անմիջական երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը:
Շրջագայությունը կավարտվի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբա այցով, որտեղ Քերրին կմասնակցի Աֆրիկյան միության գագաթաժողովին, ինչպես նաեւ Ամանում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցությամբ:




























