Բելառուսում նախագահի սենսացիոն թեկնածու է հայտնվել: Այդ պաշտոնն ասես ընդմիշտ զբաղեցրած Ալեքսանդր Լուկաշենկոյին ցանկանում է փոխարինել «Նաշ դոմ» քաղաքացիական ընկերության ղեկավար Օլգա Կարաչը:
Վերջինս արդեն հարցազրույց է տվել տեղական թերթերից մեկին եւ չի թաքցրել իր հավակնոտ ծրագրերը: Նա մտադիր է առաջադրվել 2015թ. նախագահական ընտրություններում եւ կարծում է, որ կնոջ մասնակցությամբ քարոզարշավը Լուկաշենկոյի համար շատ ծանր կլինի:
«Լուկաշենկոն սովորել է տղամարդ թեկնածուներին «սեւացնելու» գործը, եւ բոլոր տղամարդ թեկնածուներն այսպես թե այնպես նույն դաշտում են խաղում»,- գրում է gazeta.ru-ն:
Կարաչը Բելառուսում հայտնի է որպես տարածքային, կրոնական հիմնախնդիրների մասնագետ եւ միանգամայն կարող է դառնալ ընդդիմադիրների միասնական թեկնածու, գրում է argumenti.ru-ն:




























