Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր՝ մայիսի 18-ին, այցելել է Գյումրիի մի շարք թանգարաններ եւ շնորհավորել ոլորտի աշխատողներին տոնի կապակցությամբ: Նա նաեւ մասնակցել է տոնական միջոցառումների:
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցերի ընթացքում քաղաքապետը նշեց, որ Գյումրին կարող է հպարտանալ իր թանգարաններով եւ առհասարակ իր մշակույթային ժառանգությամբ: Սամվել Բալասանյանը նաեւ մատնանշել է որոշ թանգարանների շենքային անբավարար պայմանները եւ պատասխանատուների հետ խոսել ոլորտում առկա խնդիրների մասին:
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումները Գյումրիում կշարունակվեն մինչեւ ուշ երեկո:




























