Հռոմում արհմիությունները բողոքում են մեկ ամիս առաջ ընտրված կառավարության քաղաքականության դեմ: Հազարավոր ցուցարարներ կարմիր դրոշակները եւ պաստառները ձեռքներին պահանջում են, որ վարչապետ Էնրիկո Լետտան փոխի իր քաղաքականությունը: Ըստ նրանց՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար ոչ թե պետք է բյուջեի տնտեսման վրա շեշտը դնել, այլ նոր աշխատատեղերի ստեղծման:

Իտալական նոր կոալիցիոն կառավարության հեղինակությունը զգալի ընկել է: Դրա վարկանիշն այժմ 30% է: Իտալիայում վերջին 40 տարվա ամենախոր ճգնաժամն է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: