Մեկ շաբաթ առաջ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով որդուն եւ թռանը կորցրած կնոջ նկարը ֆոտոմոնտաժ են արել Օբամայի եւ Էրդողանի միջեւ։

Սոցցանցերում թուրք օգտատերերի մոտ սկսել է շրջանառվել ֆոտոմոնտաժ արված մի լուսանկար։ ԱՄՆ-ում Օբամա-Էրդողան մամուլի ասուլիսից վերցված լուսանկարի մեջ ֆոտոմոնտաժ է արվել Ռեյհանլը քաղաքի պայթյունի խորհրդանիշ դարձած կնոջ նկարը։

Այս լուսանկարը տարածողներն իրենց բողոքն են հայտնում թուրքական իշխանություններին, որ Էրդողանը իր երկրի ողբերգությունն անտեսել եւ ԱՄՆ է մեկնել։

Հիշեցնենք, որ Ռեյհանլում տեղի ունեցած 2 ուժգին պայթյունների հետեւանքով մահացել է 51 եւ վիրավորվել՝ 100 քաղաքացի։