Իրաքում, այսօր՝ մայիսի 18-ին, ահաբեկչությունների զոհ է դարձել առնվազն 8 մարդ, գրոհայիններն առեւանգել են 8 ոստիկանների, հաղորդում է AP գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Զինված գրոհայինները Բաղդադի ալ-Ռաշիդ թաղամասում հարձակվել են հակաահաբեկչական ստորաբաժանման հրամանատար, կապիտանի Ադնան Իբրահիմի տան վրա, սպանել նրա կնոջը, երեխաներին եւ նաեւ ոստիկանության աշխատակցին:
Բասրա քաղաքում գրոհայինները գնդակահարել են սուննիական մզկիթի իմամ Ասադ Նասիրին: Եվս երկու զինվորականներ զոհվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով, որը թաքցված է եղել Մոսուլ քաղաքի շենքերից մեկի շքամուտքում:
Բացի այդ, այսօր առեւանգել են 8 ոստիկանների, որոնք հերթապահություն էին իրականացնում Իրաքը Հորդանանին եւ Սիրիային կապող մայրուղու վրա: Նրանց ճակատագրի կամ առեւանգողների պահանջների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ վերջին երեք օրերին Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 130 մարդ:




























