Մայիսի 19-ին, ժամը 10.50-ին,  ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 31-ամյա Էդգար Ծ.-ն եւ հայտնել, որ ժամը 10.30-ի սահմաններում Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկային հարակից ավտոպահեստամասերի վաճառակետի մոտ իր նախկին կնոջ հայրը` 61-ամյա Ավետիք Ա.-ն, ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 10.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է զանգահարել 29-ամյա Լուիզա Ա.-ն եւ հայտնել, որ նախկին ամուսինը Մալաթիայի տոնավաճառում ծեծել է իր հորն ու սպառնացել սպանել տան անդամներին, իսկ մի քանի օր առաջ` ծեծել եւ առեւանգել է իրեն:

Ավետիք Ա.-ն ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ նույն օրը իր եւ նախկին փեսա Էդգար Ծ.-ի  միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վերջինս բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն: