Կառավարությունը կանգնել է գյուղացու կողքին եւ հետեւողականորեն օժանդակել նրան՝ շուկայականից ցածր գներով տրամադրելով սերմացու, վառելիք: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն օժանդակել է գյուղատնտեսական կոոպերացիային, գյուղմթերքների արտահանման ծավալներին, շուտով կսկսվի գյողատնտեսության համատարած հաշվառումը, որը հնարավորություն կտա բացահայտել առկա ներուժը եւ խնդիրները: Բոլոր այդ քայլերի շնորհիվ, Տ. Սարգսյանի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է աճ եւ զարգացում: