Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Թուրքիայի պաշտպանության նախարարին գրավոր հարցադրում է ուղղել՝ սիրիացի ընդդիմադիր զինյալներին թուրքական զինվորական համազգեստների բաժանման հետ կապված։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահի գրավոր հարցադրման մեջ պաշտպանության նախարարից պարզաբանում է պահանջվել այն տեղեկությունների վերաբերյալ, որ իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող եւ այլ զինված խմբավորումներին թուրքական զինվորական համազգեստներ են բաժանվել։
«Թուրքական զինված ուժերի համազգեստները «Սիրիական ազատ բանակին» եւ մյուս զինված խմբավորումներին բաժանվե՞լ են։ Եթե բաժանվել են, քանի՞ հատ են բաժանվել։
Սիրիացի ընդդիմադիրներին զինվորական պարագաներ բաժանելու հրահանգը ո՞ւմից եք ստացել»,-նշվել է Սեզգին Թանրըքուլուի հարցադրման մեջ։




























