Հայաստանի հակակարկտային կայանները մայիսի 12-ին «փուստ են տվել»: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հարց ուղղելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Երեւի մայիսի 9-ի գիշերվա հրավառությանն են մասնակցել, դրա համար չեն կարողացել կանխել կարկուտը»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի երկրում կարկուտից 100 % ապահովվածություն չկա, հակակարկտային կայաններն ընդամենը նվազեցնում են կարկուտի հավանականությունը: Սովորաբար՝ հակակարկտային կայանների արդյունավետության միջին ցուցանիշը 50-60% է, բայց կան ավելի արդյունավետ մեթոդներ, օրինակ՝ ցանցային մեթոդը: Սակայն, ըստ Տ. Սարգսյանի՝ դա թանկ հաճույք է եւ դեռեւս մեր գյուղացիների համար անհասանելի:




























