Թուրքական Zaman օրաթերթի սյունակագիր Հուսեյին Գյուլերջեն, ում թուրքական մամուլում համարում են «Գյուլենի շարժման» խոսնակը, հայտարարել է, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր տեղը զիջելու է կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշին։
Թուրքական Beyaz TV-ի եթերում Zaman օրաթերթի սյունակագիր Հուսեյին Գյուլերջեն նշել է, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թեկնածությունն է դնելու նախագահական ընտրություններին։ Նա պնդել է, թե Էրդողանն իր տեղը զիջելու է կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշին։
Նշենք, որ Էրդողանը փորձում է երկրի նոր Սահմանադրության նախագծի մեջ մտցնել կառավարման նախագահական համակարգը, ինչը փորձագետներին տեղիք է տալիս ենթադրել, որ Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ, քանի որ ըստ իր կուսակցության կանոնակարգի, այլեւս չի կարող պատգամավոր դառնալ։




























