Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանի առանձին շրջաններում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին լինելու է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ` 18-23մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, ցերեկը` +21+23 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+18,
Կոտայքում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+18,
Գեղարքունիքում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+18,
Լոռիում` գիշերը` +4+9, ցերեկը` +13+17,
Տավուշում` գիշերը` +6+11, ցերեկը` +15+20,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+18,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +7+11, ցերեկը` +20+23,
Արարատում` գիշերը` +9+12, ցերեկը` +21+24,
Արմավիրում` գիշերը` +9+12, ցերեկը` +21+24,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+18,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +9+12, ցերեկը` +21+24,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+12, ցերեկը` +18+21,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +4+8, ցերեկը` +14+17,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +7+11, ցերեկը` +14+17:



























