Ֆրանսիայում ազատ են արձակել 17-ամյա պատանուն, ում ոստիկանությունը ձերբակալել էր Ստրասբուրգի միջնակարգ դպրոցում արյունալի սպանդ իրականացնելու սպառնալիքների համար:

Դատախազի տեղակալ Լիդիա Պֆլյուգ խոսքով, որեւէ հիմք չկա երիտասարդին մեղադրանք առաջադրելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AFP-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ինտերնետում անհայտ անձի հաղորդագրություն էր հայտնվել, որում ասվում էր, թե մտադիր է դպրոցում զանգվածային սպանդ իրականացնել եւ այդկերպ «ավարտել իր կյանքի վերջին հատորը»: Քրգործի շրջանակներում ոստիկանությունն ավելի վաղ նաեւ երկու եղբայրների էր ձերբակալել, բայց հետո բաց էր թողել: