Երեւան-Արմավիր մայրուղու վրա այսօր` մայիսի 20-ին կայացած ֆերմերների բողոքի ակցիան ավարտվեց (ֆոտոռեպորտաժ): Այդ մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Հավաքված ֆերմերները ճանապարհ էին բացել գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքում, նախարարը խոստացել է, որ նրանց պահանջին դրական պատասխան է տրվելու հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում: «Մենք իրական փոխհատուցման հույս չունենք, բայց կսպասենք մինչեւ հինգշաբթի: Եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, կրկին կփակենք մայրուղին»,- ասել են վրդովված գյուղացիները:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 20-ին, առավոտյան ժամը 11-ից գյուղացիները բողոքի ակցիա էին արել եւ փակել ճանապարհը: Նրանք փոխհատոցում էին պահանջում կարկուտի վնասների դիմաց:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























