Ֆրանսիայում կալանավորել են 48-ամյա բրիտանացուն, ով մորթել է սեփական երեխաներին: Ինչպես գրում է Le Parisien-ը, 5-ամյա աղջնակի եւ 10-ամյա տղայի մարմինները՝ կոկորդները կտրած, հայտնաբերել են մայիսի 19-ին, Լիոնի արվարձանում:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ամուսնալուծությունից հետո երկու տարվա ընթացքում առաջին անգամ մայրը երեխաներին թողել է իրենց հոր հետ: Ականատեսները հայտարարել են, որ տուն վերադառնալով մայրը աստիճանավանդակի մոտ հանդիպել է իր նախկին ամուսնուն, ում հագուստն արյունոտ է եղել:
Այդ մարդու անունը չի հաղորդվում: Նշվում է միայն, որ նա կալանավորվել է ավելի ուշ, Լիոնի կենտրոնում:




























