ՌԴ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, այսօր՝ մայիսի 20-ին, որոտացած երկու պայթյուններից զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Ավելի վաղ զոհերի տարբեր թվեր էին հաղորդում՝ 3-8 մարդ:
Ճշտված տվյալների համաձայն՝ վիրավորվել է 35 մարդ, այդ թվում մեկ երեխա: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել դատական կատարածուների վարչության շենքի առջեւ: Եւ մեքենան, որ պայթեցվել էր, պատկանում է գերատեսչության աշխատակցին: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել 15 րոպե անց: Մինչ այդ դեպքի վայր իրավապահներ են բերվել: Ժամը 17-ի դրությամբ, երկու մարդ զոհվել է, 28-ը տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում` երկու տարեկան մի երեխա:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» աղբյուրի փոխանցմամբ, դա եղել է հարձակում Մախաչկալայի քաղաքապետ Սաիդ Ամիրովի որդու դեմ, ով աշխատում է դատական կատարածուների վարչությունում: Ընտրությունների նախաշեմին դա կարող էր ցուցադրական պայթյուն լինել: Ամիրով-ավագը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Նրա վրա կյանքի ընթացքում 15 մահափորձ է եղել:




























