Քալիֆորնիացի ոստիկանները ձերբակալել են երկու երիտասարդ գողի, որոնք իրենք են իրենց մատնել ` զանգահարելով 911:  

Նրանցից մեկը պատահաբար հավաքել է արտակարգ ծառայության դիսպետչերական համարը, ինչի շնորհիվ էլ դիսպետչերը 35 րոպե հանգիստ լսել է, թե ինչ են պատրաստվում անել երիտասարդները: Մասնավորապես նա իմացել է նրանց` թմրամյութեր ձեռք բերելու մտադրության մասին,  որից հետո երիտասարդները մեքենա են գողացել, որի սրահում հայտնաբերվել են բժշկի կողմից նշանակված թմրանյութեր պարունակող պրեպարատներ:

Չարագործները որոշել են մեքենան հեռու տանել,  բայց նրանց համար բավականին անսպասելի է եղել ոստիկանության ժամանումը, ովքեր կանգնեցրել են մեքենան եւ ձերբակալել  «հերոսներին», հաղորդում է   ABC News-ը: