«ՉԻ» տեղեկություններով՝ «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առեւտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժը, «գործունեության» նոր ոլորտ է հայտնաբերել։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Վերջինս ամենուր եւ մեծ արագությամբ «good Win» անվանումով բուքմեյքերական գրասենյակներ է բացում, որից արդեն դժգոհություններ են հնչում:
Նկատենք, որ Շինանյութի Սերոժը որոշակի առնչություններ ունի իշխանական վերնախավի հետ: Խոսակցություններ կան, որ նա որոշակի գումարներ է փոխանցել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին, որի դիմաց Հայրապետյանը զբաղվել է վերջինիս փեսային պատգամավոր դարձնելու լոբբինգով:
Հիշեցնենք, որ Շինանյութի Սերոժի դստեր ամուսինը՝ Կարեն Բոթոյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր է»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























