Մայիսի 21-ին ժամը 04.47-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդիի շրջանի Սանահին գյուղում այրվում է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 տան մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.14-ին: Ամբողջությամբ այյրվել է Գ. Էվոյանին պատկանող «ՌԱՖ» մակնիշի 426 UL 38 համարանիշի ավտոմեքենայի սրահը:




























