Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, կառավարությունում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էստոնիայի արդարադատության նախարարը եւս նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ: Հանո Պեվկուրին ընդգծել է, որ իրենք պատրաստ են իրենց փորձը կիսել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ծառայությունների մատուցման բնագավառներում, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:
Այնուհետեւ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանո Պեվկուրը վարչապետին է ներկայացրել Էստոնիայում հասարակական եւ տնտեսական ոլորտներում առկա վիճակն ու իրականացվող քայլերը:




























