Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացիի փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ թիվ 62 շենքի 3-րդ հարկից ընկել է 76-ամյա Է. Քոչարյանը:

Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: