Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը ժամանակավորապես կասեցվել է՝ մինչեւ 2016 թ. լիմիտը սպառելու պատճառով: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նշենք, որ «Հայրենակիցներ» ծրագիրը մարդկանց է հավաքագրում՝ Ռուսաստանի ծայրամասերում մշտական բնակության համար:
Ա. Մանուկյանն ասաց, որ Հայաստանում մեկ այլ նոր երեւույթ կա՝ մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ ընդունում Ռուսաստանի քաղաքացիություն:
Ա. Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանում մենաշնորհների դեմ պայքար չի իրականացվում: Նա հայտարարեց, որ մարդիկ 2 ճանապարհ ունեն՝ կամ պետք է ըմբոստանան, կամ հեռանան երկրից:



























