ԱՄՆ-ում ավերիչ տորնադոյի զոհ է դարձել մոտ 40 երեխա: Հիշեցնենք, նրանցից 20-ը զոհվել էին Մուրի տարրական դպրոցի շենքի փլուզման հետեւանքով: Զոհերի ընդհանուր թիվը հասել է  91-ի:

Զոհվածների պաշտոնական թիվը նախկինի պես 51 է, բայց Քանզաս նահանգի դատաբժշկական փորձագետի ներկայացուցիչ Էմի Էլիոթի խոսքով՝ եւս 40 մարմին է հայտնաբերվել, սակայն իշխանություններն այդ մասին կհայտնեն հավաստիանալուց հետո: Ըստ նրա՝ 40 նոր զոհերից մոտ 20-ը երեխաներ են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջին տվյալներով՝ Օկլահոմա Սիթիում 145 մարդ հոսպիտալացվել է: Տուժածների հստակ թիվ չի նշվում:

Հիշեցնենք, Օկլահոմա նահանգում մայիսի 20-ին ուժեղ տորնադո էր փոթորկել՝ հիմնովին ավերելով տները, այդ թվում՝ տարրական դպրոցը: Քամու արագությունը հասել էր ժամում 320 կմ-ի: Նախագահ Բարաք Օբաման նահանգը աղետյալ գոտի է հայտարարել: