Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում, որի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված նախատեսվող գործունեությունների եւ հայեցակարգերի փաստաթղթերի փորձաքննությանը վերաբերող հարցեր:

Նախարարին ներկայացվել են շուրջ երկու տասնյակ գործունեություններ: Քննարկման արդյունքում որոշվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրի փակման ծրագրի, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի, ՀՀ Սյունիքի մարզի Շաքիի բազալտի հանքավայրի 4-րդ տեղամասի փակման նախագծային փաստաթղթերը ուղարկել լրամշակման, իսկ «ԷյԹիԷմԷս Սոլյուշընս» ՍՊԸ կողմից ներկայացված երկշղթա 110 Կվ օդային գծի «Մատուռ»-ի կառուցման, ՀՀ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի կողմից ներկայացված Վեդի քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի, «Արսնելա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Այգեպատ համայնքում ԱԳԼՃԿ կայանի նախագծային փաստաթղթերին տալ դրական եզրակացություն: