Վրացական «Բորժոմի» հանքային ջրի առաջին խմբաքանակը մաքսային վերահսկողություն է անցել ու հասել Ռուսաստան, հաղորդել են IDS Borjomi Russia ընկերությունից, որը ռուսական շուկայում «Բորժոմիի» բացառիկ ներկայացուցիչն է:

IDS Borjomi Russia-ի գկխավոր տնօրեն Ալեքսանդրա Ժադանովայի խոսքով՝ «Բորժոմին» ռուսական խանութներում կհայտնվի հունիսի սկզբին:

Ռուսաստանում «Բորժոմիի» պետական գրանցման վկայականը IDS Borjomi International ընկերությանը տրվել է այս տարվա ապրիլի 16-ին:

Հիշեցնենք, որ վրացական գինիների եւ հանքային ջրերի արտահանումը Ռուսաստան դադարեցվել էր 2006 թվականին՝ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների վատանալու պատճառով: