«Մասաչուսեթս նահանգի միս հայտնի դեռահաս-2013» մրցույթի հաղթող ամերիկահայ Քրիստնե Այանյանը բրոնզե մեդալ կստանա բրիտանական արքայազն Էդվարդի ձեռքից:
14 -25 տարեկան շնորհալի երիտասարդներին պարգեւատրման հիմնադրամը ստեղծվել է Էդվարդի հոր` արքայազն Ֆիլիպի կողմից 1956թ-ին:
Արարողությունից հետո Քրիստինեն հարցազրույց կվերցնի արքայազնից` «Teen Kids News» ծրագրի համար, որը կհեռարձակվի ABC հեռուստալիքով, հաղորդում է wickedlocal.com-ը:
«Իմ երազանքն իրականացավ: Չէ որ թագավորական ընտանիքի անդամի հետ հարցազրույցը բացառիկ հնարավորություն է ցանկացած հեռուստալրագրողի համար»,-ասաց Քրիստինեն:
Քրիստինեն Բերլինգտոն քաղաքի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է:




























