Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ` մայիսի 22-ին այցելել է Արցախ, աշխատանքային հանդիպումներ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հետ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Գասպարյանը հանդիպում է ունեցել նաեւ Արցախի ոստիկանների հետ:
Ի դեպ, այսուհետ Արցախում եւս կլինեն «հրեշտակ» ոստիկաններ: Ոստիկանապետը իր հետ նաեւ համապատասխան հանդերձանք էր տարել, իսկ Արցախի ոստիկանությանը մեկ մեքենա եւ չորս մոտոցիկլետ է նվիրել:



























