Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ է կատարել:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պարտականություններից, ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում:

Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանն իր հոգեւոր ծառայությունը կիրականացնի Հնդկահայոց հոգեւոր հովվությունում: