Հայաստանը միշտ չպետք է ակնկալի գազի առավելագույն հաճելի գին: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով հուլիսի 1-ից ակնկալվող գազի թանկացման հարցը:

«Գազը մերը չէ, դրա մատակարարումները կախված են համաշխարհային գներից: Այդ դեպքում՝ ինչո՞ւ Հայաստանը պետք է այն ավելի էժան ստանա»,-հարց է բարձրացրել տնտեսագետը: Նրա կարծիքով՝ հասարակության մեջ մտահոգությունը ծագել է ոչ այնքան գնի բարձրացումից, որքան այն պատճառով, որ կառավարությունը երկար ժամանակ թաքցնում էր դա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հայաստանը Ռուսաստանից գազ կգնի 270 դոլարով (1000 խմ դիմաց), նախկին 180 դոլարի փոխարեն: