Ներկայիս երկաստիճան տարիֆով Հայաստանի կառավարությունը փաստացի խթանում է գազի վատնումը: Այդ մասին, մայիսի 22-ին, հայտնել է UNDP կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը` Երեւանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հարցերով խորհրդաժողովին:

Երկաստիճան տարիֆով (ամսական 10 հազար խմ եւ ավելի) սահմանագծին գտնվող սպառողներին ձեռնտու է վառել 10 հազար խմ-ից ավելի գազ եւ անցնել ավելի էժան տարիֆի: «7 հազար խմ սպառումը փաստացի նույնքան արժե, որքան 10 հազարը: Նշանակում է` ձեռնտու է գազը չտնտեսել, իսկ ձմռանը նստել բաց պատուհաններով, միայն թե ցածր գին լինի: Նման իրավիճակի մենք բախվել ենք դպրոցներում եւ մանկապարտեզներում, որտեղ կան ջեռուցման ենթակայաններ: Տարօրինակ է, որ սեփական գազ չունեցող երկրում խթանում են ոչ թե խնայողությունը, այլ օգտագործումը»,- ասել է Հարությունյանը:

Նշենք, որ խոշոր սպառողների համար գազի գինը գրեթե երեք քառորդով պակաս է` համապատասխանաբար 243 դոլար եւ 132 հազար դրամ (ներկայիս կուրսով` 320 դոլար):